Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում. Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Թովմասյանը «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր-անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հրաժարվում է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում` հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»,-ասել է Թովմասյանը:
Նա նշել է, որ վաղը` հուլիսի 29–ին, կներկայացնի հրաժարականի դիմում։
Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել
«Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր-անդամ է, 2007-2009 թթ–ին եղել է կուսակցության նախագահը։