Տագանրոգում ուկրաինական ԶՈւ–ի Ս-200 հրթիռ է խոցվել, բեկորներն ընկել են քաղաքի վրա. ՌԴ ՊՆ

Տագանրոգում ուկրաինական ԶՈւ–ի Ս-200 հրթիռ է խոցվել, բեկորներն ընկել են քաղաքի վրա
Նախարարությունից նշել են, որ ահաբեկչության հետևանքով մի քանի շենք է վնասվել, տուժածներ կան խաղաղ բնակիչների թվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կիևն ահաբեկչություն է իրականացրել Տագանրոգի բնակելի ենթակառուցվածքների նկատմամբ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«Հուլիսի 28-ին կիևյան ռեժիմը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքների ուղղությամբ ահաբեկչություն է իրականացրել Ս-200–ի զենիթային հրթիռով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և խոցվել է օդում։ Ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում», – նշել են ՌԴ ՊՆ–ում։
Նախարարությունից նշել են, որ ահաբեկչության հետևանքով մի քանի շենք է վնասվել, տուժածներ կան խաղաղ բնակիչների թվում։
Ավելի ուշ ՊՆ–ն հայտարարել է, որ հուլիսի 28-ին ժամը 17:15–ի սահմաններում կիևյան ռեժիմը հրթիռային ահաբեկչության երկրորդ փորձն է արել։
Ռուսական ՀՕՊ միջոցներով Ռոստովի մարզի Ազով քաղաքի շրջանում ուկրաինական հրթիռը խոցվել է։ Բեկորներն ընկել են ամայի տեղանքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տագանրոգում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով 15 մարդ է բուժօգնության դիմել, նրանք թեթև բեկորային վնասվածքներ են ստացել։