ՌԴ-ն աֆրիկյան երկրներին շուրջ 90 մլն դոլար կհատկացնի պարտքերը մարելու համար. Պուտին

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի կողմից դուրս գրված պարտքի ընդհանուր գումարը կազմում է 23 միլիարդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը աֆրիկյան երկրներին ևս մոտ 90 մլն դոլար կհատկացնի պարտքերը մարելու համար։ Այսօր «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի լիագումար նիստում այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ-ն կողմ է ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև համագործակցության հաստատմանը. Պուտին
«Ռուսաստանը մասնակցում է նաև Աֆրիկայի երկրների պարտքային բեռը թեթևացնելու ջանքերին։ Մինչ այժմ մեր կողմից դուրս գրված պարտքի ընդհանուր գումարը կազմում է 23 միլիարդ դոլար։ Աֆրիկյան երկրների վերջին հարցումների համաձայն՝ նրանց զարգացման համար կհատկացնենք ավելի քան 90 միլիոն», - ասել է Ռուսաստանի ղեկավարը ։
«Ռուսաստան – Աֆրիկա» երկրորդ գագաթաժողովն ու տնտեսական և հումանիտար համաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում:
«Պատրաստ ենք 25-50 հազար տոննա հացահատիկ անվճար մատակարարել Աֆրիկայի երկրներ». Պուտին