ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մոսկվայի մարզի օբյեկտների վրա ահաբեկչական հարձակման փորձի ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր առավոտյան կանխվել է անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը։ ԱԹՍ–ն ոչնչացվել է ՀՕՊ միջոցներով»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ՊՆ–ի` տուժածներ և ավերածություններ չկան:
Հիշեցնենք` մայիսի 30–ի առավոտյան Ուկրաինան Մոսկվայի շենքերի վրա անօդաչուներով ահաբեկչական գրոհ էր ձեռնարկել։ 8 ԱԹՍ էր գործարկվել. հինգը խոցվել էին զենիթահրանոթային համալիրից, երեքը` ճնշվել ՌԷՊ միջոցներով և շեղվել թիրախներից։
Ուկրաինական ուժերը փորձել էին Մոսկվայի վրա ԱԹՍ–ներով գրոհել նաև հուլիսի 24-ին։ 2 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը կանխվել էր։