Մասկը խոստացել է X դարձած Twitter-ում ևս մեկ նորամուծություն մտցնել. օգտատերերը գոհ չեն

Օգտատերերը նշում են, որ սոցցանցերում մուգ ֆոնի վրա կարդալն անհարմար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ամերիկացի միլիարդատեր, Twitter սոցիալական ցանցի (նոր անունը՝ X) սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ շուտով Twitter–ում հասանելի կլինի միայն մուգ ֆոն։ Տեղեկությունը Մասկը հայտնել է Twitter-ում։
«Դա ամեն առումով շատ լավ կլինի», - խոստացել է Մասկը:
Օգտատերերը Մասկի գրառմանը միանշանակ չեն արձագանքել։ Շատերը գրառման տակ զայրացած մեկնաբանություններ են թողել` պատճառաբանելով, որ ավելի հարմար է կարդալ բաց ֆոնի վրա։ Ոմանք խնդրել են ընտրությունը թողնել օգտատերերին։
Իլոն Մասկը գլխավորում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկը
Այն, որ Մասկը որոշել է փոխել Twitter-ի անունը X-ի, հայտնի է դարձել հուլիսի 24-ին։ Սև ու սպիտակ X տառը դարձել է ընկերության նոր տարբերանշանը։ Ձեռնարկատերը նաև ասել է, որ սոցցանցում գրառումները կոչվելու են ոչ թե թվիթ, այլ իքս։
Մասկը Twitter-ը գնել է 2022 թվականի հոկտեմբերին 44 միլիարդ դոլարով։ Գործարքից հետո Մասկնաշխատանքից հեռացրել է աշխատակիցների կեսին և փոխել ընկերության ղեկավարությանը։ Նա նաև հայտարարել է, որ Twitter-ի բովանդակային գործառույթը ևս կարող է փոփոխվել, մասնավորապես` օգտատերերը կկարողանան աուդիո և տեսազանգեր կատարել։
Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել