Կոտայքում ավտովթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Արամ Թորոսյան
Զինծառայողները թեթև վնասվածքներ են ստացել, բժիշկները նրանց վիճակը բավարար են գնահատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում ավտովթարից տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ստացել են թեթև վնասվածքներ, վիճակը գնահատվում է բավարար»,– ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենաներից մեկն այսօր առավոտյան կողաշրջվել է Առինջ գյուղից դեպի Սևան ավտոճանապարհին։ Վթարից հետո 2 հոգու տեղափոխել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ: