Իտալիայում խորտակված նավ է հայտնաբերվել, որում հին հռոմեական անոթներ են եղել

Ծով
Մասնագետները հետազոտության և ստորջրյա նկարահանումների համար հատուկ սարքեր են ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իտալիայի Չիվիտավեկիա նավահանգստից ոչ հեռու՝ Լացիոյի շրջանում, ամֆորաներով բեռնված հին հռոմեական առևտրային նավի բեկորներ են հայտնաբերել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կարաբիներների կորպուսի մշակութային ժառանգության պաշտպանության վարչությանը։
Նշվում է, որ նավն ընկած է եղել 160 մետր խորության վրա՝ ավազոտ հատվածում։ Հետազոտության և ստորջրյա նկարահանումների համար մասնագետները հատուկ սարքեր են ուղարկել։
Մ.թ.ա. II-I դարերին պատկանող նավում հայտնաբերվել են հարյուրավոր հռոմեական ամֆորաներ, որոնց մեծ մասն անվնաս է եղել։
Մասնագետները պարզել են 2000 տարվա հին հռոմեական օծանելիքի բաղադրությունը