ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ արդեն Կոռնիձորում են

ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ արդեն Կոռնիձորում են
Դիվանագետները տեղում ծանոթանում են իրավիճակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներն արդեն Կոռնիձորում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Դիվանագետները տեղում ծանոթանում են իրավիճակին։
ՀՀ–ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ արդեն Կոռնիձորում են
Նրանց ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
Նշենք, որ արդեն երկու օր է` Հայաստանից Արցախ գնացող 19 բեռնատար` մարդասիրական օգնությամբ, կանգնած է Լաչինի միջանցքի սահմանին։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։