ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները շուտով կհասնեն Կոռնիձոր

Գորիս
Կոռնիձորում են գտնվում Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող 19 բեռնատարերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները հասել են Գորիս։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Հիմա Գորիսում են, շուտով կհասնեն Կոռնիձոր, որտեղ գտնվում են Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող 19 բեռնատարերը»,– ասաց նա։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։