Հայաստանի հավաքականը շախմատի Մ-18 Եվրոպայի առաջնության առաջատարն է

Շախմատ
Հայաստանի թիմը 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի թիմին։
Հաղթանակներ են գրանցել Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը, ոչ–ոքի է խաղացել Ռոբերտ Փիլիպոսյանը, պարտվել է Ալեքս Սահակյանը։
Հայաստանի թիմը 3 հաղթանակից և 1 ոչ–ոքիից հետո 7 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Խաղի վերջին րոպեները վճռական էին. «Ուրարտուն» 2։3 հաշվով պարտվեց «Ֆարուլին»