Հրդեհ է բռնկվել Արագածոտն գյուղի արևային կայանների ենթակայանում

Հրդեհի հետևանքով այրվել է ենթակայանը՝ մոտ 50 քմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղի արևային կայանների ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր` ժամը 12։13-ին։
Երևանի էլեկտրական ենթակայաններից մեկում հրդեհ է բռնկվել. լուսանկարներ
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել 13։40-ին։ Այրվել է ենթակայանը՝ մոտ 50 քմ:
Հրդեհ Արագածոտն գյուղի արևային կայանների ենթակայանում