ԱՄՆ–ն չի խրախուսում ՌԴ-ի տարածքին հարվածելը. Սպիտակ տուն

Ջոն Կիրբի
Սպիտակ տունն արձագանքել է ռուսական քաղաքի գնդակոծության մասին հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ը չի խրախուսում և չի աջակցում Ռուսաստանի տարածքի հարվածներին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Տագանրոգի ուկրաինական գնդակոծությունը ։
«Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ մենք չենք խրախուսում կամ չենք աջակցում հարձակումը Ռուսաստանի ներսում», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Նա ուկրաինացիներին է փոխանցել է այն հարցը, թե արդյոք Տագանրոգի հրթիռակոծումը նրանց ակտիվացած հակահարձակման մի մասն է։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ կիևյան ռեժիմը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքների ուղղությամբ ահաբեկչություն է իրականացրել Ս-200–ի զենիթային հրթիռով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և խոցվել է օդում։ Ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում
Քիչ ավելի ուշ նախարարությունում հավելել էին, որ «հուլիսի 28-ին, ժամը 17:15-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման կրկնակի փորձ է կատարվել՝ հարվածային տարբերակի վերածված ՀՕՊ համակարգի Ս-200 զենիթային հրթիռով»:
Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը որսացել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի շրջանում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են ամայի տեղանքում։