10 և 12 տարեկան հայուհիները նվաճել են Արարատի գագաթը

10 և 12 տարեկան հայուհիները նվաճել են Արարատի գագաթը
Արարատի գագաթ հասնելու համար նրանք 7 ամիս պատրաստվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 12 տարեկան Յանա և 10 տարեկան Էլիզա Բեգինյանները բարձրացել են Արարատի գագաթ։ Տեղեկությունը հայտնում է «4 Peaks Alpine Club» արշավական ակումբը։
Նշվում է, որ աղջիկները շուրջ 7 ամիս ակտիվ պատրաստվել են Արարատի վերելքին` ամեն շաբաթ վերելք կատարելով կամ արշավելով։
«Պատկերացնո՞ւմ եք, թե ընդամենը 12 և 10 տարեկան աղջիկներին ինչքան մեծ կամք, համբերություն և դիմացկունություն է անհրաժեշտ նման վերելքի համար»,– գրված է հաղորդագրությունում։
Ի դեպ, Էլիզան ամենաերիտասարդ հայուհին է, որ բարձրացել է Արարատի գագաթ։
Այս արշավական ակումբի երեխաներից արդեն 4–ը հասել են այնտեղ։
«Նպատակիս հասա՜». հայ լեռնագնացը հասել է Արարատ լեռան գագաթ ու ծածանել ՀՀ դրոշը. տեսանյութ