ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հունգարա-լեհական «Wizz air» ավիաընկերությունը հետաձգել է դեպի Ավստրիա այսօրվա թռիչքը մինչև վաղը, ժամը 17։40, ինչի պատճառով ռուսաստանցի մի խումբ ուղևորներ մնացել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։
«Նրանք արդեն ստացել են իրենց ուղեբեռը և տեղավորվում են ավտոբուսներում, որ տեղափոխվեն հյուրանոցներ։ Այդ ծախսերը հոգալու է ավիաընկերությունը»,–նշեցին օդանավակայանից։
Ավիաընկերությունից դեռևս չեն հայտնում թռիչքների հետաձգումների պատճառը։
Ավելի վաղ «Մաշ» Տելեգրամ–ալիքը գրել էր, որ «Wizz air» ընկերությունը առավոտյան ժամի 4–ին նախատեսված թռիչքը անընդհատ հետաձգում է, իսկ ուղևորները` ավելի քան 100 ռուսաստանցիներ օդանավակայանի նախասրահում են մնացել. նրանց սնունդ և հյուրանոց չեն տրամադրում։