ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Արիության շքանշանով է պարգևատրել ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովին, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Արիության շքանշանի են արժանացել նաև ՌԻԱ Նովոստիի` վնասվածքներ ստացած լուսանկարիչ Կոնստանտին Միխալչևսկին, «Իզվեստիայի» թղթակից Ռոման Պոլշակովը և պարբերականի օպերատոր Շիկով Դմիտրին:
Ուկրաինայի զինված կազմավորումները հուլիսի 22-ին Զապորոժիեի շրջանում թիրախավորել և գնդակոծել են մի խումբ ռուս լրագրողների։ Դրա հետևանքով զոհվել է ռազմական թղթակից Ժուրավլյովը, վիրավորվել են ՌԻԱ Նովոստիի թղթակից Կոնստանտին Միխալչևսկին և «Իզվեստիայի» աշխատակիցներ Ռոման Պոլշակովն ու Դմիտրի Շիկովը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածը հասցվել է կասետային զինամթերքով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակը, որ ավելի վաղ հայտարարել էր Կիևի կողմից ամերիկյան կասետային զինամթերքի կիրառման հետ կապված անհանգստության մասին, ցավակցություն են հայտնել Ժուրավլյովի ընտանիքին, ընկերներին ու գործընկերներին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ լրագրողի նկատմամբ դաժան հաշվեհարդարի մեղավորները կպատժվեն, պատասխանատվության ողջ չափը կկիսեն նաև նրանք, ովքեր իրենց Կիևի հովանավորյալներին կասետային զինամթերք են մատակարարել:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Կրեմլը խորապես ցավակցում է զոհված ռազմական թղթակից Ժուրավլյովի հարազատներին, ՌԻԱ Նովոստին և ողջ լրագրողական կորպուսին և ապաքինում է մաղթել վիրավորներին։ Նա ավելացրել է, որ Ժուրավլյովի մահը լրագրողների վրա Կիևի ռեժիմի գիտակցված հարձակման արդյունք է, դա շատ լուրջ հանցագործություն է: