ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, կառավարությունը չի հայտնում։
Հիշեցնենք` Փաշինյանը նոխարդ անգամ մայիսի 10–ին էր հանդիպել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: