ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական զորամասում ծանոթացել է շենքային պայմաններին և ուսումնական պարապմունքների գործընթացին։ Տեղեկանում ենք դատախազության լրատվական ծառայությունից։
Զինդատախազը նաև ծանոթացել է մատակարարվող սննդի որակին, առանձնազրույց ունեցել նորակոչիկների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները:
Գրիգոր Էլիզբարյանը ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում ծանոթացել է շենքային պայմաններին
«Գրիգոր Էլիզբարյանը խնդիրների լուծման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և վստահեցրել, որ նորակոչիկների իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ամենօրյա հսկողության ներքո»,–նշվում է հաղորդագրությունում:
Շրջայցի ընթացքում հանրապետության զինվորական դատախազին ներկայացվել են նաև զորամասի կառուցվածքը, գործառույթներն ու զինծառայողների ուսումնական գործընթացին և ծառայությանը վերաբերող հարցեր:
Գրիգոր Էլիզբարյանը ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում ծանոթացել է շենքային պայմաններին