ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ավարտվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան 12.2կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամնետից։
Ճանապարհը, որ սկսվում է Արարատի տրանսպորտային հանգույցից և հասնում մինչև Երասխի խաչմերուկ, հիմնանորոգել է «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ն։
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնողները կատարված աշխատանքների որակը բարձր են գնահատել։
«Հիմնանորոգումը կատարվել է ինտենսիվ երթևեկության պայմաններում, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել աշխատանքների ընթացքում, սակայն շինարարը կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները»,–նշել է «Արմստրոյ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աշոտ Մամիկոնյանը։
Տեխհսկողը նշել է, որ նման ճանապարհը կարող է մինչև 16 տարի ծառայել, եթե ընթացքում այն լավ սպասարկվի և երթևեկող ծանրաքաշ մեքենաները բեռնված լինեն սահմանված չափով։