Հիկարու Նակամուրան ամուսնացել է Ատուսա Պուրքաշյանի հետ. լուսանկար

Հիկարու Նակամուրա
Ատուսա Պուրքաշյանի հետևորդները երջանկություն են մաղթել նորապսակներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Հիկարու Նակամուրան ամուսնացել է շախմատիստուհի, գրոսմայստեր Ատուսա Պուրքաշյանի հետ։ Ատուսան այդ մասին հայտնել է ինստագրամյան իր էջում և լուսանկար հրապարակել։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել նորապսակներին։
ՀՀ հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է
Նշենք, որ 35-ամյա Նակամուրան աշխարհի ուժեղագույն շախմատիստներից է, ԱՄՆ-ի հնգակի չեմպիոն, Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն։
Տղամարդկանց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում Հիկարուն այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը: Ամերիկացին ունի 2787 միավոր։
Գրոսմայստեր Ատուսա Պուրքաշյանը վեց անգամ հաղթել է Իրանի կանանց շախմատի առաջնությունում։ Շախմատի Ասիայի կանանց անհատական առաջնությունում նա նվաճել է երկու մեդալ՝ ոսկի (2010 թվականին) և արծաթ (2014 թվականին)։
Ատուսա Պուրքաշյանը Իրանը ներկայացրել է ինը շախմատային օլիմպիադայում (2000-2016 թթ.):
ՀՀ–ում քանի երեխա է ծնվել 5 ամսում, քանի զույգ է ամուսնացել կամ ամուսնալուծվել