Հայաստանը 3-րդ մեդալն ապահովեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում. տեսանյութ

Բռնցքամարտիկի ձեռնոց
Հայկ Ղահրամանյանը Ռումինայում ընթացող առաջնությունում հաղթեց Լիտվայի ներկայացուցչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանը ևս մեկ մեդալ ապահովեց Եվրոպայի պատանիների բռնցքամարտի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Կիսաեզրափակիչում է նաև 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը, որը 5։0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցչին։ Մեր մարզիկը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը և 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ռումինայում։