ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց և Թիվ 15 պոլիկլինիկաներում»,–նշված է հղորդագրության մեջ։
Գործընթացը շարունակական բնույթ է կրելու, և մինչև օգոստոս ամսվա վերջ սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։