Երասխի ճանապարհին մեքենան մխրճվել է արգելապատնեշների մեջ․ 5-ամյա տղա է մահացել

Ավտոմեքենայում եղել են վարորդը, մի կին և իր որդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում` Երևան-Երասխ ավտոճանապարհին, «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Վթարի հետևանքով 5–ամյա երեխա է մահացել։ Գրում է shamshyan.com–ը։
«Երկաթե արգելապատնեշներին բախվելուց հետո մեքենան մխրճվել է արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել»,–մանրամասնում է կայքը։
Մեքենայում եղել են վարորդը, մայրը և իր 5–ամյա որդին։
Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։