Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը վստահ է, որ խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բաքու-Ստեփանակերտ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավվածության և գործուն մեխանիզմի միջոցով։
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով լրատվամիջոցի հարցին, թե արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի։
«Հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել»,– ասել է նա։
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պնդումը` տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։