Աշխարհի երկրների գրեթե 50%-ում մեկ ամսում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել. ԱՀԿ

ԱՀԿ
Վարակվածների թիվը 2022 թվականի կեսերից անշեղորեն նվազում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. 234 երկրներից և տարածքներից միայն 122-ում, այսինքն 52%-ում են գրանցվել COVID-19 դեպքեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակաբանական ամփոփագրին։
Նշվում է, որ վարակվածների թիվը 2022 թվականի կեսերից ի վեր անշեղորեն նվազում է։
«Այս (հունիսի 26-ից մինչև հուլիսի 23-ը-խմբ.) 28-օրյա ժամանակահատվածում երկրների և տարածքների 52 տոկոսը (234-ից 122-ը) հայտնել են առնվազն մեկ դեպքի մասին. այդ մասնաբաժինը նվազում է 2022 թվականի կեսերից»,-ասված է փաստաթղթում: Կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վերջին28 օրվա ընթացքում (2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 23-ը) գրանցվել է COVID-19-ի 868,000 նոր դեպք և 3700 մահ:
«Մինչ ԱՀԿ-ի հինգ շրջաններ հայտնել են ինչպես դեպքերի, այնպես էլ մահերի թվի նվազման մասին, Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը հայտնել է ինչպես դեպքերի, այնպես էլ մահերի թվի աճի մասին»,-հստակեցնում է ԱՀԿ-ն:
2023 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 768 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 6,9 միլիոն մահ: