Ալթայում Մի-8 ուղղաթիռ է կործանվել. Ռոսավիացիա

Ուղղաթիռ
Օդանավում զբոսաշրջիկներ են եղել։ Նախնական տվյալով` 6 մարդ է մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Ալթայ Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը կործանվել է Գորնո–Ալթայսկի մոտ։
«Օդային շարժման կազմակերպման միասնական համակարգի տարածաշրջանային կենտրոնի տեղեկություններով` Գորնո–Ալթայսկից 200 կմ դեպի հարավ վթարի է ենթարկվել «Ալթայ Ավիա» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը։ Օդանավում անձնակազմի 3 անդամ և 12 ուղևոր է եղել, նրանց վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կրասնոդարի երկրամասում Սու-25 կործանիչն ընկել է ծովը. տեսանյութ
Նշվում է, որ ուղղաթիռը էքսկուրսիոն խումբ է տեղափոխել։ Նրանց օգնություն ցուցաբերելու համար Գորնո–Ալթայսկից մեկնել է Ռոսավիացիայի տարածաշրջանային փրկարարական կենտրոնի Մի-8–ը։
ԱԻՆ–ի նախնական տվյալներով` Մի-8–ը վայրէջք կատարելիս դիպել է էլեկտրական լարերին և այրվել, 6 մարդ մահացել է, 7-ը` տուժել։
Հունաստանում հրդեհ մարելիս հրշեջ ինքնաթիռ է կործանվել․ տեսանյութ