ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երևում է` ինչպես է իրականացվում Ալթայի Հանրապետությունում կործանված Մի-8-ից ուղևորների տարհանումը։ Տեսանյութը հրապարակել է «112» Telegram–յան ալիքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալթայի Հանրապետությունում 13 ուղևորներով և 3 օդաչուներով Մի-8 ուղղաթիռը դիպել է էլեկտրական լարերին և կործանվել։ Նախնական տվյալներով` 6 մարդ է մահացել։
Հայտնում են նաև 8 տուժածի մասին, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են (մարմնի 90% այրվածք)։
Ավիացիոն ծառայությունների տվյալներով` օդանավում զբոսաշրջիկներ են եղել։ Դեպքի վայրում օպերատիվ ծառայություններ են աշխատում։