ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. 2023 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական էջից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ընգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:
«Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին»,–նշված է հաղորդագրությունում:
Ներկայացվել են նաև գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծման հնարավորությունները:
Նշվում է, որ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին և պատշաճ կերպով իրականացնելու վերաբերյալ: