Վաղարշապատի ավտոտնակներից մեկում 46-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Ավտոտնակ. արխիվային լուսանկար
Կախված դին իջեցրել են փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Վաղարշապատի տներից մեկի ավտոտնակում այսօր կախված քաղաքացու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։47-ին ահազանգ է ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի ավտոտնակում կախված դի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իջեցրել են Ա․ Ա․-ի (ծնված 1977 թ․) դին:
Խոշոր ավտովթար Արագածոտնում. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, 20 տուժած կա