Տիկնիզյանի գոլը հաղթանակ է պարգևում «Լոկոմոտիվին» գավաթային խաղում

այաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի պաշտպանը երկաթուղայիններին առաջ մղեց երկրորդ խաղակեսի հենց սկզբում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի խփած գնդակը Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում, «Ուրալի» հետ հանդիպման 49-րդ րոպեին հաղթական դարձավ թիմի համար։
Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Ուրալին»։
2-րդ տուրում «Լոկոմոտիվը» արտագնա խաղում կխաղա «Ռուբինի» հետ, իսկ «Ուրալը» տանը կհանդիպի «Ռոստովին»։