ՌԴ-ի և ՉԺՀ-ի նավերը Խաղաղ օվկիանոսում համատեղ պարեկություն կիրականացնեն

Ռուս–չինական զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Չինաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ գործողություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ և կապ չունեն ներկայիս միջազգային իրավիճակի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՌԴ ծովային ռազմական նավերը և Չինաստանի ժողովրդազատագրական բանակի ՌԾՈւ–ի նավերն առաջիկայում համատեղ պարեկություն կիրականացնեն Խաղաղ օվկիանոսի արևմտյան և հյուսիսային շրջաններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Չինաստանի ՊՆ–ին։
«Տարեկան ծրագրի և Ռուսաստանի և Չինաստանի բանակների միջև համագործակցության համաձայն` երկու երկրների ռազմածովային ուժերի նավերի ջոկատներն առաջիկայում համատեղ ծովային պարեկություն կիրականացնեն Խաղաղ օվկիանոսի արևմտյան և հյուսիսային համապատասխան ջրատարածքներում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ գործողություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ և կապ չունեն ներկայիս միջազգային իրավիճակի հետ։