ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՔՊ-ում ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին դիտարկում են քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում, գրում է «Հրապարակ» թերթը։
Նշվում է, որ եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին՝ փաստացի քաղաքապետարանում դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը և հավանական փոխարինողը։ Փամբուխչյանը Փաշինյանի հավատարիմներից է համարվում և հենց նրա առաջարկով է նշանակվել նախընտրական շտաբի պետ:
«ՔՊ նիկոլական թևն անգամ հույս ունի, որ Ավինյանն ընտրություններից հետո, հասկանալով, որ անգլիական թագուհու կարգավիճակ ունի, հրաժարական է տալու՝ քաղաքային իշխանությունը թողնելով Փամբին»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: