Քամին Երևանում և մի շարք այլ բնակավայրերում վնասել է շինություններ, կոտրել ծառեր

Քամու վնասները Երևանում
Երեկ երեկոյան գրանցված քամին, մայրաքաղաքից բացի, վնասներ է բերել նաև Կոտայքի և Վայոց Ձորի մազերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երեկ` հուլիսի 25–ի երեկոյան քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում, Աբովյան քաղաքում և Աղավնաձոր գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և կոտրվել ծառեր։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Քամու վնասները Երևանում
Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգերը ստացվել են հուլիսի 25-ին, ժամը 18։40-ից 21։40-ը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ։