Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Ֆիլմy կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարի վերականգնված տարբերակը կցուցադրվի Վենետիկի 80-րդ հոբելյանական կինոփառատոնում։ Կինոփառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Վենետիկի Լիդո կղզում։
Հայ ռեժիսորի ֆիլմի կողքին նույն ծրագրում կցուցադրվեն նաև համաշխարհային կինոյի այնպիսի դասականների ֆիլմեր, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Թերենս Մալիքը, Կարլոս Սաուրան, Անդրեյ Տարկովսկին և ուրիշներ։
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև Լյուկ Բեսոնի, Վուդի Ալենի, Ռոման Պոլանսկու և այլոց նոր ֆիլմերը։
«Մոռացված նախնիների ստվերները» գեղարվեստական ֆիլմը նկարահանված է Միխայիլ Կոցյուբինսկու համանուն պիեսի հիման վրա` 1965 թ–ին Ուկրաինայում։ Ֆիլմը նվիրված է գրողի ծննդյան հարյուրամյակին։
Իսկ ֆիլմի ցուցադրությունը փառատոնում նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին։
Փարաջանովի 100–ամյակի առթիվ Ֆրանսիայում կցուցադրվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը
Նշենք, որ Վենետիկի կինոփառատոնը ֆիլմերի միջազգային ամենամյա կինոփառատոն է, որն անցկացվում է Իտալիայում` Վենետիկում։
Առաջին անգամ այն անցկացվել է 1932 թվականին ու հանդիսանում է աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնը։ Փառատոնի գլխավոր մրցանակը ոսկե առյուծն է։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Կաննի միջազգային կինոփառատոնում էլ ցուցադրվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» վերականգնված ֆիլմը։