Հունաստանում անտառային հրդեհների նոր խոշոր օջախներ են առաջացել

Հունաստան. արխիվային լուսանկար
Հույն պաշտոնյայի խոսքով՝ մեկ օրում անտառային հրդեհների ավելի քան 60 նոր օջախ է առաջացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հունաստանում մի քանի նոր խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, տարհանվել են Թեսալիա պերիֆերիայի Մագնիսիայի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ ու Ֆտիոտիդայի մարզի Կաստրոյի շրջանի բնակիչները: Տեղեկությունը հայտնել է հրշեջ ծառայության մամուլի քարտուղարի տեղակալ Իոաննիս Անտոնիոսը։
«Վերջին մեկ օրվա ընթացքում 61 նոր անտառային հրդեհ է բռնկվել, և հրշեջ ծառայություններն ամբողջ երկրում պայքարում են 90 հրդեհի դեմ», - ասել է Արտոպիոսը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 50 հրշեջ, երեք ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ:
Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել
Արտոպիոսի խոսքով՝ հուլիսի 27-ին մեծ է Ատտիկայի, Կենտրոնական Հունաստանի, Պելոպոնեսի, Արևմտյան Հունաստանի, Թեսալիայի, Կենտրոնական Մակեդոնիայի և Հոնիական կղզիների շրջաններում հրդեհի առաջացման վտանգը:
Հունաստանում հրդեհ մարելիս հրշեջ ինքնաթիռ է կործանվել․ տեսանյութ