Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին

ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, թե որն է պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ պատճառը ծառայողական ծանրաբեռնվածությունն է։
ՀԱՊԿ-ը պետք է կոորդինացնի կենսաբանական անվտանգության մոտեցումները. Տարասենկո
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Բելառուսում։
Ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին ԱԻՆ-ի Սվետլայա Ռոշչայի համալսարանի մասնաճյուղի բազայի վրա (գյուղ Մինսկի մարզի Բորիսովյան շրջանում): Վարժանքի թեման ճառագայթային վթարի հետևանքների վերացումն է»,- ասված է հաղորդագրությունում:
Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերը: Բելառուսի ԱԻՆ-ից նախատեսվում է ներգրավել 60 մարդ, 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մինչև 34 մարդ և 12 միավոր տեխնիկա:
Ռուսական բազայի անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում