Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հունաստանի ժողովրդին

Էվբեա կղզում գործող CL-215 հրշեջ ինքնաթիռի օդաչուների մահվան կապակցությամբ Հունաստանում եռօրյա սուգ Է հայտարարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանի ժողովրդին ՝ Էվբեյա կղզում հրդեհաշիջման ժամանակ կործանված Canadair CL-215 ինքնաթիռի օդաչուների մահվան կապակցությամբ:
«Հայաստանը համերաշխ է հույն ժողովրդի հետ։ Ցավակցություն ենք հայտնում առաքելության կատարման ընթացքում զոհված օդաչուների ընտանիքներին», – ասված է նախարարության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հուլիսի 25-ին։ Էվբեա կղզում գործող CL-215 հրշեջ ինքնաթիռի օդաչուների մահվան կապակցությամբ Հունաստանում եռօրյա սուգ Է հայտարարվել (2023 թվականի հուլիսի 25-27-ը):