ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում հայ շախմատիստները հաղթել են Ավստրիայի և Հունգարիայի թիմերին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Առաջին խաղափուլում հայ պատանիները 3.5:0.5 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին: Հաղթանակ են գրանցել Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Ռոբերտ Փիլիպոսյանը խաղն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում հայ պատանիները 2.5:1.5 հաշվով հաղթեցին Հունգարիայի թիմին: Թիմին հաղթական միավոր է բերել Ռոբերտ Փիլիպոսյանը: Մյուս 3 շախմատիստները՝ Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը և Արսեն Դավթյանը, կեսական միավոր են վաստակել:
Երրորդ խաղափուլում Հայաստանը կմրցի Իսրայելի թիմի հետ:
Հիշեցնեք՝ Եվրոպայի շախմատի պատանիների թիմային առաջնությունն անցկացվում է հուլիսի 24-ից 30-ը Ռումինիայի Յասի քաղաքում:
Հայաստանը ներկայացնում են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Էրիկ Չաքրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ալեքս Սահակյանը: