Հայ պատանի բռնցքամարտիկները 2 մեդալ ապահովեցին Եվրոպայի առաջնությունում. տեսանյութ

Բռնցքամարտիկ
Բռնցքամարտիկներ Տիգրան Հովսեփյանն ու Ալբերտ Հարությունյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայ պատանի բռնցքամարտիկներն արդեն 2 մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը 1/4 եզրափակիչում մեծ առավելությամբ պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գոմբային և դուրս եկել կիսաեզրափակիչ:
«Հայ մարզիկը, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես զգալի գերազանցել է մրցակցին, և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակ են տվել նրան»,– ասված է հաղորդագրությունում։
Իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, չնայած առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջել էր վրացի մրցակցին, բայց հաջորդ 2 ռաունդներում հաղթել է 4:1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Բռնցքամարտիկ Ալիկ Կճոյանը 5 անգամ նոկդաունի է ենթարկել անգլիացի մրցակցին
Առնո Դարչինյանը 3 անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին ու հաղթեց ժամանակից շուտ