Դանիայում ծայրահեղականները կրկին այրել են Ղուրանն ու Իրաքի դրոշը

Կոպենհագեն
Դանիայի կառավարությունը դատապարտել է ծայրահեղականների գործողությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Դանիացի հայրենասերներ» ծայրահեղական խմբավորման անդամներն այսօր հերթական ակցիան են անցկացրել Կոպենհագենում Իրաքի դեսպանատան դիմաց:
Ակցիայի ընթացքում երկու երիտասարդ այրել են Ղուրանն ու Իրաքի դրոշը։
Անցյալ շաբաթ խմբավորման անդամները Կոպենհագենում Իրաքի դեսպանատան առջև այրել էին Ղուրանի օրինակը և պղծել հանրապետության պետական դրոշը: Ավելի ուշ Դանիայի կառավարությունը դա սադրանք էր որակել և դատապարտել ծայրահեղականների գործողությունները։ Երեկ «Դանիացի հայրենասերների» երկու անդամներ կրկին այրել էին Ղուրանը Դանիայի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատան շենքի առջև:
Ստոկհոլմում Ղուրանն այրելու ակցիայից հետո Իրաքում «գրոհել» են Շվեդիայի դեսպանատունը
Այսօր Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը դանիացի գործընկեր Լարս Լեկկե Ռասմուսենի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Դանիայի կառավարությանը կանխել Ղուրանի պղծման ակցիաները։
Ավելի վաղ «Դանիացի հայրենասերները» նման ակցիաներ էին անցկացրել Կոպենհագենում Թուրքիայի, Եգիպտոսի և Պակիստանի դեսպանատների մոտ։
Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանն այրելու ակցիան