ԱՄՆ–ն կարծես թե դեմ չէ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին. ՌԴ ԱԳՆ

Կիև-Պեչորյան վանական համալիրն Ուկրաինայում. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ–ում ընդգծել են, որ ԱՄՆ–ն և միջազգային կազմակերպություններն ադեկվատ չեն արձագանքում Ուկրաինայի իշխանությունների հակաուղղափառ քաղաքականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն հասկացնում է, որ հավանություն է տալիս Ուկրաինական կանոնիկ ուղղափառ եկեղեցու նկատմամբ Կիևի հալածանքներին, քանի որ չի դատապարտում դրանք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՈւՈւԵ–ի հալածանքների մասին ՌԴ ԱԳՆ–ի զեկույցին։
«Ուկրաինայում ուղղափառ հավատացյալներին հալածելու ընթացքում նրանք (ԱՄՆ–ն) չեն քննադատել Զելենսկու եկեղեցական կործանիչ քաղաքականությունը, այդպիսով կարծես թե հասկացնելով, որ հավանություն են տալիս իրենց հովանավորյալների հակաիրավական գործողություններին», – ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում։
ՌԴ ԱԳՆ–ում նշել են, որ կանոնիկ ուղղափառ եկեղեցու խնդիրն Ուկրաինայում նախկինի պես ՄԱԿ–ի և այլ պրոֆիլային կազմակերպությունների առաջնահերթությունների թվում չեն, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ուղերձին ի պատասխան միջազգային կազմակերպությունները սահմանափակվում են ձևական գրությամբ։
«Ադեկվատ արձագանք չկա Կիևում իշխող ռեժիմի հակաուղղափառ քաղաքականության նկատմամբ, բազմաթիվ են ՈւՈւԵ–ի անշարժ գույքի և ունեցվածքի զավթման դեպքերը, եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ կամայականությունների և բռնության փաստերը», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ–ում։
Վերջին տարում Ուկրաինայի իշխանությունները երկրի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբային հալածանքի ալիքն էին կազմակերպել ՈւՈւԵ–ի նկատմամբ։ Հղում անելով Ռուսաստանի հետ եկեղեցու կապին՝ տեղի իշխանությունները Ուկրաինայի տարբեր շրջաններում որոշեցին արգելել ՈւՈւԵ–ի գործունեությունը, իսկ երկրի խորհրդարան օրինագիծ է մտցվել Ուկրաինայի ողջ տարածքում դրա փաստացի արգելման մասին։
ՈւՈւԵ–ի որոշ հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, հակաուկրաինական գործունեության ապացույցներ գտնելու նպատակով, սկսել է քրեական գործեր հարուցել ՈւՈւԵ–ի հոգևորականության դեմ, հակահետախուզական միջոցառումներ (խուզարկումներ եպիսկոպոսների և եկեղեցականների մոտ, վանքերում և մենաստաններում) անցկացնել։
Կիև–Պեչորյան մայրավանքում հայտարարել են մասնաշենքերից մեկի գրավման մասին. կադրեր