Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժը զգացվել է Հայաստանում` Կապան քաղաքում և Արցախի Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում այսօր 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանում՝ Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Արցախի Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։