Թունելում բախվել են բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ. կա զոհ

Ավտովթարի պատճառով թունելը որոշ ժամանակով երկկողմանի փակ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երեկ երեկոյան՝ ժամը 20:14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ․ թունելը երկկողմանի փակ է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1979 թ, ՌԴ քաղաքացի) կցորդիչը և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1981 թ․)։ Վարորդ Վ. Վ.-ն հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Դ-ն (ծնված 1979 թ․) և Դ․ Դ-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Վթար Կոտայքի մարզում. կան տուժածներ, նրանց վիճակը միջին ծանրության է