ՌԴ Պետդուման ընդունեց զորակոչային տարիքը մինչև 30 տարեկան բարձրացնելու օրենքը

Պետդումա
Նախաձեռնության հեղինակներն են Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարն ու առաջին տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՌԴ Պետդուման այսօրվա լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է զորակոչային տարիքը հասցնել 30 տարեկանի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախաձեռնության հեղինակներն են Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը և Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը:
Առաջին ընթերցմամբ քննարկելիս օրինագծով առաջարկվում էր զորակոչային տարիքը սահմանել 21-ից մինչև 30 տարեկան, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ լրացումներով հանվել էր զորակոչային տարիքի ստորին շեմի բարձրացման նորմը: Նախագծից հանվել է նաև մինչև 2026 թվականը անցումային շրջանի մասին նորմը, որը նախատեսում էր ստորին շեմի փուլային բարձրացում։
ՌԴ–ում արգելել են փոխել սեռը