ՌԴ պատվիրակությունը Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ կայցելի Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը ԿԺԴՀ նվիրված Է Կորեական պատերազմում հաղթանակի 70-ամյակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ), հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«ԿԺԴՀ պաշտպանության նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը կայցելի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն՝ մասնակցելու 1950-1953 թվականների հայրենական, ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին»,- հայտնել են նախարարությունից։
Այցը տեղի կունենա հուլիսի 25-27-ը։
Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այցը կնպաստի Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական կապերի ամրապնդմանը և երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր փուլ կդառնա։
Ինչպես հայտնել Է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժինը, հուլիսի 26-ին Հյուսիսային Կորեա կայցելի ՉԺՀ պատվիրակությունը ՝ մասնակցելու Կորեական պատերազմում ռազմական գործողությունների ավարտի 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին: