ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և պարենի տեղափոխման նախաձեռնությունը անհնար է առանց Ռուսաստանի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։
«Առանց մեր օրինական պահանջների իրականացման սևծովյան նախաձեռնության շարունակությունը իմաստ չուներ, և այդ մասին հստակ ասել է Ռուսաստանի նախագահը. եթե դրանք կատարվեն, եթե լինեն ոչ թե հայտարարություններ և խոստումներ, այլ արդյունքներ, այդ դեպքում կարելի է դիտարկել այդ թվում «սևծովյան նախաձեռնության» վերականգնումը», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Հռոմում պարենային համակարգի վերաբերյալ ՄԱԿ–ի հանդիպման շրջանակում ասել է Վերշինինը։
Պարենային գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ից, ՌԴ–ն ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ–ին, որ դեմ է դրա ժամկետի երկարաձգմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ ՌԴ-ի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել անկախ ՄԱԿ–ի ջանքերից, քանի որ արևմտյան երկրները մտադիր չէին կատարել խոստումները։