Պապիկյանը համագործակցությունը զարգացնելու հարցեր է քննարկել Վրաստանի դեսպանի հետ

Սուրեն Պապիկյան
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Պապիկյանի ու դեսպանի հետ հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն, կայացել է այսօր` հուլիսի 25-ին:
Ըստ հաղորդագրության` քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր:
Գեորգի Շարվաշիձե
Պապիկյանը պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել Հնդկաստանի դեսպանի հետ