Միջազգային հանրությունը պետք է քայլեր անի` վերջ տալու Սարաևոյի ոճով ԼՂ պաշարումը. Փաշինյան

Արխիվային լուսանկար
Փաշինյանը թվիթերյան գրառում է արել` դիմելով միջազգային հանրությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի` դադարեցնելու Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը։ Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարատև խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ»,– ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու համար:
Նա նաև նշել է, որ խաղաղության ճանապարհին հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի շուրջ, Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանների երկայնքով Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են: