Իրանի ՌԾՈւ–ի և ԻՀՊԿ–ի զինանոցը նոր թևավոր հրթիռով է համալրվել. ԶԼՄ

Իրանի դրոշ
«Աբու Մահդին» Իրանի ՊՆ–ի օդատիեզերական արդյունաբերության արտադրանքն է։ Հրթիռի հեռահարությունը գերազանցում է հազար կիլոմետրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այսօր գործարկված «Աբու Մահդի» թևավոր հրթիռը համալրել է Իրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) զինանոցը։ Տեղեկությունը հայտնում է «Fars»–ը։
«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարի, ՌԾՈւ–ի հրամանատարի տեղակալի և ԻՀՊԿ–ի ՌԾՈւ–ի հրամանատարի ներկայությամբ ՌԾՈւ–ի և ԻՀՊԿ–ի բանակային զորամիավորումներին է փոխանցվել «Աբու Մահդի» թևավոր հրթիռը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով` «Աբու Մահդին» ՊՆ–ի օդատիեզերական արդյունաբերության և Իրանի զինված ուժերի աջակցության արդյունքն է։ Հրթիռի հեռահարությունը գերազանցում է հազար կիլոմետրը, մարտագլխիկներում բարձր կործանիչ հզորությամբ պայթուցիկ նյութերի օգտագործումը թույլ է տալիս ոչնչացնել տարբեր տեսակի նավեր, ֆրեգատներ և էսկադրային ականակիրներ։ «Աբու Մահդի» հրթիռն ի զորու է կրակ բացել շարժական և ստացիոնար բոլոր տեսակի կրիչներից, իսկ թիրախավորման և նավիգացիայի համակարգը` թարմացնել թռիչքի ժամանակ թիրախի վերջնական գտնվելու վայրի մասին տեղեկությունը։
Իրանը երբեք կողմ չի եղել Ադրբեջան–Նախիջևան հաղորդակցության արգելափակմանը. ԱԳ նախարար