Հունաստանի Էվբեա կղզում` Պլատանիստոս և Կարիստոս գյուղերի շրջանում, հրդեհ մարելիս «Canadair» տիպի հրշեջ ինքնաթիռ է կործանվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հունական ERT–ին։
«Օդանավի կործանման վայրում այս պահին ուղղաթիռ է թռչում, որպեսզի տեսնի, թե ինչ է տեղի ունեցել»,-հայտնել է հեռուստաալիքը։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները։ Հունական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ինքնաթիռը հունական է։ Օդանավում երկու օդաչու է եղել, նրանցից մեկը` ընդամենը 26 տարեկան։
Ըստ ethnos.gr կայքի` «Canadair»-ը ջուրը ցողելուց հետո ընկել է դժվարամատչելի վայրում, ուստի հրշեջների և ոստիկանության համար դժվար է հասնել դեպքի վայր: Շատ ուժեղ պայթյուն է լսվել։ Առայժմ չի հաջողվել կապ հաստատել օդաչուների հետ։