Ուկրաինական ուժերը փորձել են ԱԹՍ–ներով գրոհել Մոսկվայի վրա․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական հարձակման հետևանքները
ԱԹՍ–ները ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ուկրաինան փորձել է ահաբեկչական հարձակում կազմակերպել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ՝ կիրառելով երկու անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Հուլիսի 24-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ երկու անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Ուկրաինական երկու ԱԹՍ–ները ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշվել են և կործանվել», - ասված է հաղորդագրությունում։

Ինչպես նշում են ռազմական գերատեսչությունից, տուժածներ չկան:
Ուկրաինական հարձակման հետևանքները
Հիշեցնենք` մայիսի 30–ի առավոտյան Ուկրաինան Մոսկվայի շենքերի վրա անօդաչուներով ահաբեկչական գրոհ էր ձեռնարկել։ 8 ԱԹՍ էր գործարկվել. հինգը խոցվել էին զենիթահրանոթային համալիրից, երեքը` ճնշվել ՌԷՊ միջոցներով և շեղվել թիրախներից։